Երևանի ավագանու ընտրությունների համար գրանցվել են 13 կուսակցություն և մեկ դաշինք
copy image url

Երևանի ավագանու ընտրությունների համար գրանցվել են 13 կուսակցություն և մեկ դաշինք

Ներքին 1 տարի առաջ - 17:10 18-08-2023
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 18-ին գումարված հերթական նիստում գրանցեց 2023 թվականի սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված 13 կուսակցությունների և 1 դաշինքի ընտրական ցուցակները։ Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Գրանցված կուսակցություններն են․

Հայաստանի եվրոպական կուսակցություն

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն

«Ուժը հայրենյաց» կուսակցություն

«Հանրային ձայն» կուսակցություն

«Ազգային առաջընթաց» կուսակցություն

«Հաղթանակ» կուսակցություն

«Ապրելու երկիր» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցություն

«Միացյալ Հայաստան» կուսակցություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

«Արդար Հայաստան» կուսակցություն։

Գրանցված դաշինքը «Մայր Հայաստանն» է՝ կազմված «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություններից։
Գրանցված կուսակցությունների և դաշինքի ընտրությունների մասնակցության հերթական համարների, Հանրային հեռուստատեսությամբ և Հանրային ռադիոյով եթերի ժամանակացույցի ու արտաքին գովազդային վահանակների վիճակահանությունը տեղի կունենա ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի օգոստոսի 19-ի արտահերթ նիստում։

Ամենից շատ դիտված