Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում՝ Գործարանային մետրոյի հարևանությամբ, բախվել են BMW մակնիշի և ЗИЛ-130 G բեռնատար ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով BMW-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։

