Սոցապ փոխնախարարը խնդրում է հեռացնել երեխայի նկատմամբ բռնության տեսարան պարունակող տեսանյութը
copy image url

Սոցապ փոխնախարարը խնդրում է հեռացնել երեխայի նկատմամբ բռնության տեսարան պարունակող տեսանյութը

Ներքին 1 տարի առաջ - 12:00 18-08-2023
Քանի որ անդադար նամակներ ու զանգեր եմ ստանում երեխայի նկատմամբ բռնության տեսարանով տեսանյութի առնչությամբ, ուզում եմ տեղեկացնել, որ դեպքի մասին տեղյակ ենք, իրավապահ մարմինները զբաղվում են։ Այս մասին գրառում է կատարել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։

«Այս պահին ուղղակի խնդրում եմ՝ երեխային, տեսանյությում երեւացող մյուս երեխաներին էլ ավելի չթիրախավորելու ու խոցելի չդարձնելու համար դադարեք տեսանյութը տարածել, երեխային բաց դեմքով նույնականացնել։

Դեպքի մանրամասները պարզվելուց հետո մեր գերատեսչության լիազորությունների շրջանակում անմիջապես կձեռնարկվեն համապատասխան աշխատանքներ։

Հ.Գ. երեխաների հետ կազմակերպվելիք հետագա աշխատանքներում ես եւ ԱՍՀՆ երեխաների հիմնահարցերի բաժնի պետը կլինենք ներգրավված»,- գրել է Ստեփանյանը:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի