Անչափահաս աղջնակին բռնության ենթարկած մայրը հայտնաբերվել է
copy image url

Անչափահաս աղջնակին բռնության ենթարկած մայրը հայտնաբերվել է

Ներքին 1 տարի առաջ - 10:42 18-08-2023
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է մայրը ծեծի ենթարկում անչափահաս դստերը, ապա մերկացնում և թքում երեխայի երեսին։ Ավելին՝ նա ստիպում է, որ իր հետ միասին աղջնակի դեմքին իրենից բացի թքեն նաև իր մյուս երեխաները։

Տեսանյութում երևում է, որ երեխաները մոր հորդորով նաև միզում են անչափահաս աղջկա երեսին։

Ոստիկանությունից Oragir.News-ին հայտնեցին, որ աղջնակին բռնության ենթարկած անձը հայտնաբերվել է։

Այդ առնչությամբ ոստիկանությունը հաղորդագրություն կտարածի։

Oragir.News-ի տեղեկություններով կինը Գեղարքունիքի մարզի Գավառ խոշորացված համայնքի բնակիչ է։

Անի Ներկարարյան