Մեզ համար առաջնահերթություն է Երևանում կանաչ գոտիների պահպանումը և ստեղծումը․ Տիգրան Ավինյան
copy image url

Մեզ համար առաջնահերթություն է Երևանում կանաչ գոտիների պահպանումը և ստեղծումը․ Տիգրան Ավինյան

Ներքին 1 տարի առաջ - 21:40 16-08-2023
Կանաչապատմանը տրամադրվող համայնքային միջոցների վերջին տարիների աճը անհամեմատելի է նախկին արդյունքների հետ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը․

«Նախորդ տարվա ընթացքում Երևանում կանաչ տարածքներն ընդլայնվել են շուրջ 15 հեկտարով, իսկ այս տարի արդեն ավարտվել են նախատեսված 25 հեկտարից մոտ 17-ի աշխատանքները։

Մեզ համար առաջնահերթություն է Երևանում կանաչ գոտիների պահպանումը և նոր կանաչապատ տարածքների ստեղծումը։

Կանաչապատ տարածքների կառուցումը և շարունակական ներդրումները կօգնեն հասնել մեր գլխավոր նպատակին՝ ստեղծել քաղաքային ավելի մաքուր, հարմարավետ և բարենպաստ միջավայր»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված