Սնուփ Դոգի համերգը ձախողման եզրին է
copy image url

Սնուփ Դոգի համերգը ձախողման եզրին է

Ներքին 1 տարի առաջ - 18:00 16-08-2023
Oragir․News-ի տեղեկություններով, սև ամպեր են կուտակվել Սնուփ Դոգի երևանյան համերգի գլխին։

Ճիշտ է՝ կառավարությունը հսկայական գումար է տրամադրում «թիվ մեկ մեծության» թոշակառու ռեփերի համերգը կազմակերպելու համար, բայց մեր աղբյուրները վստահեցնում են, որ տեխնիկական խնդիրներ են առաջացել դրա կազմակերպման համար։

Հիմնական խնդիրն այն է, որ «Հրազդան» մարզադաշտի խոտածածկ տարածքը գտնվում է անմխիթար վիճակում, և այն գումարը, որը կազմակերպիչները նախատեսել են վճարել մարզադաշտի վարձակալության համար, բավարար չէ մարզադաշտը համերգին նախապատրաստելու համար։