ЗИЛ-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Volkswagen Crafter-ին․ նոր մանրամասներ ողբերգական վթարից
copy image url

ЗИЛ-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Volkswagen Crafter-ին․ նոր մանրամասներ ողբերգական վթարից

Ներքին 1 տարի առաջ - 13:00 14-08-2023
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, այս գիշեր Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար, որի հետևանքով 11 անձ մահացել է, ևս 6-ը՝ մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

Ավելի ուշ Oragir.News-ին հայտնի դարձավ, որ ողբերգական վթարի հետևանքով մահացած ու վիրավորված ուղևորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան կատարած ուղևորությունից։

Oragir.News-ին ողբերգական ավտովթարից նոր մանրամասներ են հայտնի դարձել․

Մասնավորապես ЗИЛ մակնիշի բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Volkswagen Crafter մակնիշի ավտոմեքենային, որում գտնվել են Արևմտյան Հայաստանից վերադարձող խմբի անդամները։ Մեր տեղեկություններով՝ ճանապարհն իր հերթին չի եղել անհրաժեշտ չափով լուսավորված, ինչը հանգեցրել է ողբերգական ավտովթարին։