Oragir.News-ի ընթերցողներն ահազանգում են, որ ACBA բանկի կողմից ԴԱՀԿ վճարումների հետ կապված խնդիրներ են առաջանում։
ԴԱՀԿ ունեցող քաղաքացիների կողմից ամսական սահմանված վճարումները կատարելու դեպքում հաշվի վրա հայտնված գումարը շարունակում է «կալանված մնալ»։
Մարդկանց բողոքներին բանկի աշխատակիցները պատասխանում են առաջարկով՝ դիմում գրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ կալանքը վերացնելու համար, պատճառաբանելով, թե խնդիրը ԴԱՀԿ-ի տիրույթում է, սակայն իրականում խնդրի հասցեատերը բանկն է։