Ճանապարհային պատահարների այս դաժան ընթացքը պետք է կանգնեցնել. Մանե Թանդիլյան

Ներքին 1 տարի առաջ - 09:45 14-08-2023
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ահասարսուռ լուրն առավոտ կանուխ դաժան ցավ պատճառեց ինձ և, համոզված եմ, բոլորին։ 11 զոհ և մոտ 7 վիրավոր գիշերվա սարսափելի ավտովթարի հետևանքով։

Ճանապարհային պատահարների այս դաժան ընթացքը պետք է կանգնեցնել։ Սա նաև հետևանք է նրա, որ նախկինում տեղի ունեցած նման ողբերգական դեպքերը պատշաճ քննության և հետևությունների չեն արժանացել։

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում այս սարսափելի պատահարի հետևանքով զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին»։