Կարատեիստ Սուրեն Հարությունյանը դարձավ ԱՊՀ խաղերի արծաթե մեդալակիր

Սպորտ Տեսանյութ 1 տարի առաջ - 23:30 12-08-2023
Բելառուսական Մոգիլև քաղաքում ընթացող կարատեի մրցաշարում տղամարդկանց 67 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Հարությունյանը դուրս էր եկել եզրափակիչ և այնտեղ մրցեց Ռուսաստանի դաշնությունը ներկայացնող Ահմեդ Ահմեդովի հետ: Հայ մարզիկը զիջեց եզրափակիչում 3:2 հաշվով և դարձավ ԱՊՀ երկրորդ խաղերի արծաթե մեդալակիր:

Նշենք, որ մինչ եզրափակիչ դուրս գալը Սուրեն Հարությունյանը փառահեղ հաղթանակ է տոնել նաև ադրբեջանցի մրցակցի նկատմամբ, տեսանյութը՝ ստորև․