Հայ ռազմագերիները դեռևս պահվում են Ադրբեջանում և պետք է հնարավորինս շուտ ազատ արձակվեն. ՄԻՊ
copy image url

Հայ ռազմագերիները դեռևս պահվում են Ադրբեջանում և պետք է հնարավորինս շուտ ազատ արձակվեն. ՄԻՊ

Ներքին 1 տարի առաջ - 20:58 12-08-2023
Սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերը շարունակում են տարածել 2022 թվականի սեպտեմբերից հայ ռազմագերիների լուսանկարները և տեսանյութերը, ինչը բացարձակապես անընդունելի է։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:

«Հայ ռազմագերիները դեռևս պահվում են Ադրբեջանում և պետք է հնարավորինս շուտ ազատ արձակվեն»,- նշել է օմբուդսմենը։