Հիմա եթե ջուրը տան, ես նորից պիտի զրոյից այգի դնեմ, 10 տարի սպասեմ, որ էդ ծառն ինձ բերք տա

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:11 12-08-2023
Արտաշատից այն կողմ՝ դեպի Երևան, նորմալ է, ճիշտ է, կարող է ջուրը մի քիչ քիչ լինի, բայց էլի կա, նորմալ է։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց սահմանամերձ Պարուր Սևակ գյուղի բնակիչներից մեկը։

«27 տարի է՝ էսքանն արեցին, հիմա եթե սարքեն, ես նորից պիտի էստեղ զրոյից ծառ տնկեմ, այգի դնեմ, 10 տարի սպասեմ, որ էդ այգին ինձ բերք տա, էնպես չի՝ ես էլ 150 տարի ապրելու եմ․․․

Չեն գալիս մեր գյուղ, որ տեսնեն՝ ոնց ենք ապրում։ Ես մի քանի անասուն ունեմ, ամեն կովին հազիվ 2 վեդրո ջուր եմ վերցնում, եթե մի կովն էդ օրը 3 վեդրո խմեց, էն մեկը ծարավ ա մնալու, ես ամեն կովին չափով 2 վեդրո ջուր եմ տալիս, բայց զգում եմ, որ ծարավ են մնում»,- ասաց նա՝ հավելելով, որ վաճառում է անասուններին։

Դիտարկմանը, որ պետությունն առաջարկում է խելացի անասնագոմեր սարքել, մեկ այլ բնակիչ ասաց․

«Խելացիները երկրի տնտեսությունն են ուժեղացնում, ոչ թե դու դրել ես Աշտարակի մարդկանց եկամուտները որացնում ես, թե խելացի անասնագոմ եմ սարքելու»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում