Ռուսական սկանդալային Little Big խումբը չեղարկել է իր երևանյան համերգը։ Խումբն այս մասին հայտնել է ինստրագրամյան էջում տեղադրած հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշվում է, որ Երևանում անվտանգության սպառնալիքները շատ էին, իսկ կազմակերպիչները չեն երաշխավորել, որ կկարողանան ապահովել անվտանգությունը, և համերգը տեղի չի ունենա առանց միջադեպերի։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության 1257 քաղաքացի միացել է ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված
հանցագործության մասին հաղորդմանն՝ ըստ որի՝ խմբի մենակատար Իլյա Պրուսիկինը մի քանի ամիս առաջ Սուրբ Ծննդյան օրը քահանայի հագուստով անարգել է քրիստոնեական խաչը՝ այն օգտագործելով որպես անվաչմուշկ (սքեյթբորդ), դրանով իսկ ծաղրելով քրիստոնեական արժեքները և վիրավորելով քրիստոնյաների կրոնական զգացմունքները:
Ստորագրահավաքի տեսքտում նշվում է նաև, որ Իլյա Պրուսիկինի պահվածքը, տեսահոլովակներն աչքի են ընկնում անթաքույց այլասերվածության, սրբապղծության, գռեհկության հատկանիշներով, իսկ երգերի բառերը պարունակում են հայհոյանքներ, պղծության քարոզ, ինչը սպառնալիք է ներկայացնում մարդկանց՝ հատկապես երիտասարդության հոգևոր անվտանգության տեսանկյունից։