Արցախցի երիտասարդ մայրիկ Լուսեն տանը «եղած-չեղածով» թխվածքաբլիթներ է թխել և դրանք անվճար բաժանել բնակիչներին։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Անվճար է, մեծերը հղուկների համար են, փոքրերը՝ փոքրիկների, մնացածն էլ՝ ով ցանկանա։
Կներեք, ինչ կար տանը պատրաստեցի, ով ցանկանումա՝ գրեք ինձ։ Արտաքինին չխաբվեք, քաղցրա, բերանում հալվում ա»,- գրել է նա ու բլիթների լուսանկարը տեղադրել։