Ինձ հետդարձի ճանապարհ չեմ թողնում. Թևանյանը վայր է դնում մանդատը

Ներքին 1 տարի առաջ - 10:15 10-08-2023
«Մայր Հայաստան» շարժման քաղաքապետի թեկնածու, ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը հայտնում է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։ Այս մասին Թևանյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

Գրառման մեջ մասնավորապես ասվում է․

«Հարգելի՛ ընկերներ

Վայր եմ դնում ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատն ու մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին՝ գլխավորելով «Մայր Հայաստան» դաշինքը։

Մանդատից հրաժարվելը ոչ թե օրենսդրության պահանջ է, այլ քաղաքական որոշման արդյունք։ Ես ինձ պատգամավորական մանդատով չեմ ուզում ապահովագրել, ինքս ինձ հետդարձի ճանապարհ չեմ թողնում, քանզի ընտրողից ակնկալում եմ, որ ինքն էլ ի՛ր վճռականությունը կցուցաբերի։

Մանդատից հրաժարվելով՝ նաև շատ հստակ մեսիջ է հղվում հանրությանը, որ ավագանու մանդատի համար չէ պայքարը։

Մեր երկրի օրակարգն անվտանգությունն է, Հայաստանի ու Արցախի փրկությունը, իշխանափոխությունը։ Հենց այդ օրակարգով էլ մտնում ենք ընտրապայքար, որ փոխենք այս մղձավանջային իրականությունը։

Միացի՛ր, որ փոխենք»։