Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Սարուշեն համայնքի ցորենի դաշտում աշխատողների ուղղությամբ
copy image url

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Սարուշեն համայնքի ցորենի դաշտում աշխատողների ուղղությամբ

Ներքին 1 տարի առաջ - 18:37 09-08-2023
Օգոստոսի 9-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ ժամը 10:50-ի սահմաններում, Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներով կրակել են Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի ցորենի դաշտում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից։

Բարեբախտաբար, տուժածներ չկան։

Արձակված կրակոցներից վնասվել է գյուղատնտեսական աշխատանքներում ներգրավված՝ Ա.Ղ.-ի վարած «Ֆորդ-Տրանզիտ» ավտոմեքենայի դիմացի երկու դռների ապակիները։

Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

Ամենից շատ դիտված