Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը մրցում են Ադրբեջանի հետ գլխավոր բանակցող լինելու համար
copy image url

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը մրցում են Ադրբեջանի հետ գլխավոր բանակցող լինելու համար

Ներքին 1 տարի առաջ - 22:56 07-08-2023
«Արայիկը այն մարդը չէ, ում կարելի է կամ իմաստ ունի լսել, հատկապես այս օրերին, երբ ինքը ոչ մի բան չի կարողացել անել»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազրույցին։

Անդրադառնալով դիտարկմանը, թե ողջ միջազգային հանրությունը պնդում է, թե Արցախում իրավիճակը մեծապես պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ, որով նա ճանաչել էր Արցախն Ադրբեջանի մաս, մինչդեռ Արայիկ Հարությունյանը շարունակում է չխոսել այս մասին, Քանանյանը նշեց, որ պետք է հիշել, որ Արայիկ Հարությունյանը Արցախի նախագահ է ընտրվել Նիկոլ Փաշինյանի լիակատար և բացահայտ աջակցությամբ։

«Այդ մարդիկ ոչ միայն կատարելապես անսկզբունք են, այլև այդ մարդիկ միասնական պատասխանատվություն են կրում պատերազմի հետևանքների համար։ Ներկա վիճակը, երբ գրեթե ոչինչ հնարավոր չէ ուղղել կամ անել, և միայն հրաշքին հավասարազոր իրադարձությունը կարող է փոխել կամ գոնե ժամանակավոր հանգուցալուծել իրավիճակը, այս ամենը հետևանք է նոյեմբերի 9-ի ստորագրության, և մենք պետք է հիշենք, որ Արայիկ Հարությունյանը Արցախի հեռուստատեսությամբ ելույթ էր ունենում և ոչ միայն իր համաձայնությունն էր հայտնում Արցախն ու Հայաստանը ոչինչացման դատապարտած նոյեմբերի 9-ի փաստաթղթին, այլև պնդում էր, որ Փաշինյանը թուղթը ստորագրի։ Հետևաբար, Արայիկ Հարությունյանը լիովին հանցակից է Նիկոլ Փաշինյանին»։

Նա ընդգծեց, որ նախևառաջ մենք պարտավոր ենք պատասխանատուներին որոնել մեր ազգային միջավայրում, իսկ 2020 թ․ խայտառակ պարտությունը և նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ունեն 1,5 հեղինակ։

«Եթե առաջին ստորագրողը Նիկոլ Փաշինյանն է, ապա մյուսը Արայիկ Հարությունյանն է։ Այս պահին մենք կարող ենք արձանագրել, որ Հարությունյանը, ինչպես որոշ այլ անձինք Արցախում զբաղված են միայն մեկ առաջնահերթ խնդրով․ ինչպես դառնալ Ադրբեջանում ինտերգրման վերաբերյալ գլխավոր բանակցողը, որ գոնե բանակցությունների շրջանում երաշխավորվի անձեռնմխելիություն իր հանդեպ քրեական հետախնդման համար։ Այսինքն, այս իրավիճակում նրանք շարունակելու են վաճառել և հանձնել ամեն ինչ՝ արդարանալով ոչ մի նշանակություն չունեցող հայտարարություններով, թե այլընտրանք չունեն։ Հատկապես, Արայիկ Հարությունյանը և Սամվել Բաբայանը իրար հետ են մրցելու, որ իրենք գլխավոր բանակցող դառնան, որպեսզի թերևս կարողանան ադրբեջանական ձերբակալումից ազատվել։ Բայց պատմությունը չափազանց հստակ ուսուցանում է, որ ցանկացած անձ, որ գործնականում և հրապարակավ դավաճանում է իր ժողովրդին, չի գտնելու ներում նաև այն թշնամիների ճամբարում, որի օգտին նա կամա թե ակամա կատարել է դավաճանություն։ Հետևաբար, Արայիկ Հարությունյանը շատ մեծ վտանգի տակ է․ եթե նա հայտնվի ադրբեջանական բանտում, ես ընդամենը կափսոսամ, որ նա սխալ մեղադրանքերով ու օտարի բանտում է կրում իր պատիճը, ոչ թե ՀՀ-ում, որի առջև նա մահու չափ պարտավոր է»։

Ամենից շատ դիտված