Երևանի պատվիրակությունը Համահայկական ամառային խաղերին մասնակցում է 425 մարզիկներով

Ներքին 1 տարի առաջ - 16:17 06-08-2023
Համահայկական ամառային խաղերն արդեն 25 տարի է ինչ միավորում են Հայաստանի ու սփյուռքի երիտասարդներին, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Գյումրիում մեկնարկած 8-րդ խոշոր ստուգատեսն այս տարի հայրենիք է բերել 41 պետության 181 քաղաքի ավելի քան 7000 պատվիրակի:

Երևանի պատվիրակությունը կարևոր այս իրադարձությանը մասնակցում է 425 մարզիկներով և մասնակցության հայտ է ներկայացրել բոլոր մարզաձևերում: