Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի անմարդկային շրջափակումն անդառնալի վնաս է հասցնում ԼՂ ժողովրդին․ ՀՀ ԱԳՆ խոսնակ
copy image url

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի անմարդկային շրջափակումն անդառնալի վնաս է հասցնում ԼՂ ժողովրդին․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Ներքին 1 տարի առաջ - 14:22 05-08-2023
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը X-ի (Twitter) իր միկրոբլոգում գրել է․

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակումը և Լեռնային Ղարաբաղի անմարդկային շրջափակումն անդառնալի վնաս է հասցնում ԼՂ ժողովրդին:

Իսկ դրա հետևում 120 հազար իրական մարդկային պատմություններ կան, որոնցից յուրաքանչյուրը տառապում է իր հայրենիքից, ընտանիքից, իր սիրած ամեն ինչից զրկվելու ցավից»,- գրել է խոսնակը։