Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին
copy image url

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին

Ներքին 1 տարի առաջ - 19:59 04-08-2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Շովի հանգստավայրի տարածքում տեղի ունեցած տարերային աղետի կապակցությամբ, որն անմեղ զոհերի պատճառ է դարձել:

«Իմ անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Վրաստանի եղբայրական ժողովրդին և զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի հեռագրում: