Մաշտոցի պողոտայի ծաղկանոցները միտումնավոր կերպով վերածվել են տրորված տարածքների

Ներքին 1 տարի առաջ - 14:45 03-08-2023
Մաշտոցի պողոտայի ծաղկանցողները միտումնավոր կերպով վերածվել են տրորված տարածքների։ Այս մասին հայտարարություն է տարածել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։

Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Ժամերի ընթացքում ծաղկանոցները վերածվել են տրորված տարածքների։ Նման տեսարան է Մաշտոցի պողոտայի բոլոր ծաղկանոցներում։

Ակնհայտ է՝ շների համար նախատեսված կերը լցված է ծաղկանոցների մեջ, որպեսզի կենդանիները մտնեն ծաղկանոցներ եւ փչացնեն դրանք։
Կազմակերպությունը միտում է նկատում նման գոծելաոճում։

Զգուշացնում ենք՝

Կազմակերպությունը հետամուտ է լինելու՝ պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր կդրսեւորեն նման արարք։
Ձեռք բերված նյութերն ուղարկվելու են ՀՀ ոստիկանություն»։

Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Էդուարդ Հայրումյանը տեսանյութ էր հրապարակել, որում քննադատության էր ենթարկել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին՝ եղանակային շոգ պայմաններում ծաղիկներ տնկելու համար։ Նրա խոսքով՝ այս պայմաններում ծաղիկները շատ արագ չորանում են, ինչը հանգեցնում է գումարների վատնմանը։