Մենք արձագանքել ենք արցախցի փոքրիկներին և հույս ունենք՝ քաղցրավենիքը կհասնի նրանց
copy image url

Մենք արձագանքել ենք արցախցի փոքրիկներին և հույս ունենք՝ քաղցրավենիքը կհասնի նրանց

Ներքին 1 տարի առաջ - 16:24 02-08-2023
«Գրանդ Քենդի»-ն քաղցրավենիքով բեռնված 2 բեռնատար մեքենա օգնություն է ուղարկել Արցախի Հանրապետության երեխաներին։

Մեքենաները կհասնեն Կոռնիձոր, միանալու ՀՀ կառավարության ուղարկած օգնությանը։

Oragir.News-ին ընկերության մաիքեթինգի բաժնից հայտնեցին, որ մեքենաներն այս պահին դեռ ճանապարհին են և Կոռնիձոր չեն հասել։

«Մենք արձագանքել ենք արցախցի փոքրիկներին և հույս ունենք, որ մեր ուղարկված քաղցրավենիքը կհասնի նրանց։ Ամեն դեպքում բոլորի պես մենք էլ սպասում ենք, ճանապարհը բացվի»։