Հայ ուշուիստը հաղթել է ադրբեջանցի մրցակցին
copy image url

Հայ ուշուիստը հաղթել է ադրբեջանցի մրցակցին

Սպորտ 1 տարի առաջ - 15:28 01-08-2023
Չինաստանի Չենդու քաղաքում մեկնարկել են Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերը։

Ուշու սանդայում Դավիթ Վարդանյանը 2։0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Մահար Ասադզադեին։

Հայ մյուս ուշուիստ Ժիրայր Պետրոսյանը նույնպես հաղթանակով է մեկնարկել՝ առավելության հասնելով ալժիրցի մրցակցի նկատմամբ։

Այս հաղթանակների շնորհիվ հայ մարզիկները հաջորդ փուլի ուղեգրեր են ձեռք բերել։