Օդի ջերմաստիճանը հուլիսի 28-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով
copy image url

Օդի ջերմաստիճանը հուլիսի 28-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով

Ներքին 1 տարի առաջ - 14:10 28-07-2023
Հուլիսի 28-ի ցերեկը, 30-31-ին և օգոստոսի 1-2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Հուլիսի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 28-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով, 29-31-ին աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում՝
Հուլիսի 28-ի ցերեկը, 29-ին, 31-ին, օգոստոսի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։

Ամենից շատ դիտված