Ստեփանավանի ղեկավարությունը «թռած» է
copy image url

Ստեփանավանի ղեկավարությունը «թռած» է

Ներքին 1 տարի առաջ - 17:01 27-07-2023

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր «ՀայաՔվե» նախախաձեռնության անդամներն ահազանգել են, որ Ստեփանավան քաղաքում «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության ստորագրահավաքը առանց օրինական հիմքերի կասեցված է։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի հետ՝ պարզելու, թե ինչով է մեկնաբանում նախաձեռնության գործունեության խոչընդոտումը։ Սակայն մի քանի ժամ շարունակ Գրիգորյանը հետևողականորեն անտեսում էր բջջային հեռախոսահամարին ուղղված բոլոր զանգերը։

Մենք զանգահարեցինք նաև նրա ընդունարան։ Քարտուղարն ասաց, որ Գրիգորյանը մարզպետարանում խորհրդակցության է։ Խնդրեցինք միացնել համայնքապետարանի որևէ այլ աշխատակցի հետ, ով իրավասու է պատասխանելու լրագրողի հարցերի։ Մեզ պատասխանեցին, որ համայնքապետի տեղակալը կանաչապատման գործերով դուրս է եկել համայնքապետարանից, համայանքի ղեկավարի օգնականը տեղում չէ, խորհրդականը նույնպես, դե իսկ մամլո խոսնակն առհասարակ արձակուրդում էր։