Արցախը միշտ եղել է ինքնավար․ Արամ Ա-ն ուղերձ է հղել՝ միանալով համաժամանակյա հանրահավաքներին
copy image url

Արցախը միշտ եղել է ինքնավար․ Արամ Ա-ն ուղերձ է հղել՝ միանալով համաժամանակյա հանրահավաքներին

Ներքին 1 տարի առաջ - 21:06 25-07-2023
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ուղերձով միացել է Երևանի Ազատության հրապարակում և Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող համաժամանակյա հանրահավաքներին։

«Ողջ Սյուռքը ձեզ հետ է, մենք քաջ գիտենք, որ Արցախն իր ժամանակակից պատմության ամենաճակատագրական պահի մեջ է։

Մենք բոլորս պետք է մեր հավատքը, մեր կամքն ավելի ամրապնդենք։ Եվ Արցախի ապագայի նկատմամբ մեր տեսլականը պետք է պահենք միշտ պայծառ։ Անցյալում Արցախը մերն է եղել, այսօր Արցախը մերն է։ Եվ հավատացեք Արցախը միշտ պետք է մնա Արցախի ժողովրդին»,- նշեց Արամ Ա-ն։

«Արցախը միշտ եղել է ինքնավար, Արցախի մեր ժողովուրդը եկվոր չէ, Արցախի մեր ժողովուրդը ծնունդն է մեր Արցախի»։

Ամենից շատ դիտված