Մենք չենք պատրաստվում ցանկացած փաստաթուղթ, որի վերևը գրված է «Խաղաղության պայմանագիր», ստորագրել․ Փաշինյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:57 25-07-2023
Արձագանքելով Փաշինյանի այն հայտարարությանը, որ ինքը 29․8 հազ․ քառ․ կմ տարածքով ՀՀ-ի վարչապետն է, լրագրողներից մեկը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, թե ԼՂ-ում ծավալուն ռազմական գործողություններ սկսելու դեպքում ո՞րը կլինի ՀՀ գործողությունը, արդյոք ռազմական միջամտություն կլինի՞։

Փաշինյանն ասաց, որ նման սցենար քննարկել չի ուզում, որովհետև կարծում է, որ ԼՂ-ում ռազմական գործողություններ պիտի չսկսվեն։

«Մենք չենք պատրաստվում ցանկացած փաստաթուղթ, որի վերևը գրված է Խաղաղության պայմանագիր, ստորագենք։ Սա մեր ամենամեծ մտահոգությունն է, որ ստորագրենք այնպիսի փաստաթուղթ, որը ապահովի խաղաղություն կամ խաղաղություն ապահովելու հնարավորինս մեծ շանսեր ունենա։ Հակառակ դեպքում մենք վաղուց ստորագրել էինք այդ պայմանագիրը։ Եթե նույնիսկ այդ պայմանագիրը պայմաններ է ստեղծելու, որ 1-2 տարի խաղաղություն լինի, դա էլ ճիշտ տարբերակ չէ։ Չնայած մյուս կողմից էլ պետք է արձանագրել, որ ցանկացած պայմանագիր ունենում է տարընթերցումներ։ Մեր մտահոգությունը նաև այն է, որ նույնիսկ այս պարագայում կարող է չապահովվել խաղաղություն, որովհետև եթե կողմերից մեկն անընդհատ խոսում է ագրեսիվ տոնայնությամբ, հռետորաբանությամբ, ատելության քարոզ է տանում, դա էլ խաղաղությանը տանող գործոն չէ»։։

Փաշինյանը շեշտեց, որ խաղաղությունը նպատակ չէ, այն միջոց է՝ զարգացած, բարեկեցիկ, զարգացող և ուժեղ պետություն ունենալու։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում