Պետք է շնորհակալ լինենք Աստծուն և վաղվա անելիքների մասին մտածենք․ Արթուր Դավթյան․ տեսանյութ

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:48 21-07-2023
Ես առաջարկում եմ և իմ հորդորը, իմ կոչը, իմ խնդրանքը մեր բոլոր հայրենակիցներին հատկապես կենտրոնանալ այսօրվա և վաղվա անելիքների վրա։ Այս մասին այսօր Մյասնիկյանի անվան հրապարակում «Հաջակցություն Արցախի» բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Փառք Աստծո, որքան էլ ծանր է մեր իրավիճակը, բայց այսօր Երկիր մոլորակի վրա հայկական 2 պետություն ունենք, պետք է շնորհակալ լինենք Աստծուն և վաղվա անելիքների մասին մտածենք»,- ասաց Դավթյանը։

Հարցին՝ արդյոք ՌԴ խաղաղապահները կատարո՞ւմ են իրենց լիազորությունները Լաչինի միջանցքով հումանիտար բեռների անցկացումն ապահովելու համար, Դավթյանն ասաց․ «Եթե նոյեմբերի 9-ի հայտարարության պահանջները լիարժեքորեն կատարված լինեին, այսօր մենք այստեղ չէինք լինի։ Բայց միևնույն ժամանակ, ինձ համար ակնհայտ է, որ Արցախի մեր քույրերն ու եղբայրները, որ անվտանգ ապրում են, մենք չենքկարող մեր երախտիքի խոսքը չունենալ ռուս խաղաղապահներին»։