Քաղաքապետի ընտրություններին չեմ մասնակցելու ո՛չ որպես թեկնածու, ո՛չ որպես ընտրող

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:07 21-07-2023
Այսօր «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի «Գուլբենկյան» սրահում «Իշխանազավթում տեղական ընտրություններով 2018-2023 թվականներին» թեմայով ասուլիս էր հրավիրել հասարկական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

Նա խոսեց Երևանի ավագանու ընտրություններից, որը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 17-ին։

«Ես լինելով տեղական ինքնակառավարման հարցերով փորձագետ, որոշեցի մեր հանրությանը ներկայացնել մանրամասն տեղեկատվություն 2018 թվականից ի վեր՝ այսինքն Հայաստանում տեղի ունեցած ադրբեջանաթուրքական հեղափոխությունից հետո, Հայաստանում անցկացված տեղական ինքնակառավարման ընտրությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։ Որպեսզի և՛ քաղաքական ուժերը, և՛ լրագրողները, և՛ ամենակարևորը՝ մեր քաղաքացիները Երևանի ավագանու ընտրություններից առաջ ունենան հստակ պատկերացում այս իշխանությունների կողմից վարվող քաղաքականության և տեղական իշխանությունների և ընտրությունների վերաբերյալ իրենց պատկերացումները»։

Ղազարյանը նշեց, որ ասուլիսը կազմակերպել է բացառապես փորձագիտական մակարդակում․

«Ինքս հավակնություններ չունեմ մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին ո՛չ որպես թեկնածու, ո՛չ որպես վստահված անձ, ո՛չ որպես դիտորդ, ո՛չ որպես ընտրական հանձնաժողովի անդամ, ո՛չ էլ որպես ընտրող, ես Ջերմուկ համայնքի բնակիչ եմ և Երևանի ընտրություններին որևէ ձևով չեմ մասնակցելու»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։