Այդ ֆիրման 7 ընտանիքի գցել է, ուզում եք 110-ին էլ գցի՞․ Ֆիրդուսիի բնակիչ

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:50 20-07-2023
Այս պահին Ֆիրդուսիի բնակիչների բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց։

Նրանք ուզում են հանդիպել կառավարության անդամների հետ։

Լրագրողների հետ զրույցում բնակիչներից մեկը ասաց, որ եղող գնահատման հանձաժողովը կոռումպացված է, և իրենք եկել են, որ վարչապետին հայտնեն այդ մասին։

Բնակիչներից մեկը նշեց․ «2008 թվականից իմ տան սեփականության վկայականը իրենց մոտ է, բանկում գրավադրված է, ինձ խոսք էին տվել այս շենքում տուն տալ, հիմա ասում ենք նայեք 7 ընտանիքի գցել են, ինչո՞ւ եք ստիպում, որ այդ նույն ֆիրման 110-ի էլ գցի»։