Դուք ազնիվ չեք, անգամ մի փոքր էլ ազնիվ չեք․ Գեղամ Ստեփանյանը՝ Տոյվո Կլաարին
copy image url

Դուք ազնիվ չեք, անգամ մի փոքր էլ ազնիվ չեք․ Գեղամ Ստեփանյանը՝ Տոյվո Կլաարին

Ներքին 1 տարի առաջ - 23:12 19-07-2023
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը թվիթերյան իր միկրոբլոգում ներկայացրել է Ադրբեջանում անցկացված հարցման արդյունքները։ Տեղացիներից հետաքրքրվել էին, թե 2025 թվականին՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալուց հետո, հայ երեխայի հանդիպելիս ինչ կանեն։ Հարցման մասնակիցների 17 տոկոսը ասել է, որ երեխային գերության կվաճառի, 22 տոկոսը՝ երեխային կացնով մասերի կբաժանի ու կկերակրի շներին։

«Մարդասիրական օգնություն՝ Աղդամից Ստեփանակերտի՞ն։ Նայեք այս նկարին, հետո՝ խոսեք։ Դուք ազնիվ չեք, անգամ մի փոքր էլ ազնիվ չեք, Տոյվո Կլար։ Ադրբեջանի հասարակությունն ամբողջությամբ ողողված է հայերի հանդեպ ատելությամբ»,- գրել է ՄԻՊ-ը։