Իմ հարցին թող լուծում տան. անհետ կորածների ծնողները ժամանեցին Բաղրամյան 26

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:24 19-07-2023
Վաղ առավոտից Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող՝ Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողերը քիչ առաջ ժամանեցին Բաղրամյան 26 և սպասում են, որ որևէ պաշտոնյա նրանց ընդունի։

Նշենք, որ ծնողները առավոտից հանդիպում էին պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն կառավարությունից նրանց փոխանցել էին, որ վարչապետը այսօր չի կարող ընդունել նրանց։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ծնողները բողոքի ակցիա էին իրականացրել ԱԱԾ շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ, սակայն վերջինս նրանց չընդունեց:

Ամենից շատ դիտված