ՀԱԿ նախկին ակտիվիստին խոշտանգելու գործով նախաքննություն է ընթանում
copy image url

ՀԱԿ նախկին ակտիվիստին խոշտանգելու գործով նախաքննություն է ընթանում

Ներքին 1 տարի առաջ - 14:11 18-07-2023

Նարեկ Խաչատրյան

Լրագրող

ՀԱԿ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը մոտ 1 ամիս առաջ տեսաուղերձ էր հրապարակել՝ հայտարարելով, որ իրեն խոշտանգել են և ստիպել ցուցմունք տալ ԱԱԾ տօրեն Արմեն Աբազյանի դեմ:
«Ինձ խոշտանգում էին և հարցնում էին՝ Աբազյան Արմենին ճանաչո՞ւմ ես, ասում եմ՝ այո, հետո հարցնում են՝ Աբազյան Արմենին ե՞րբ ես վերջին անգամ տեսել, ասում եմ, որ չեմ կարող հիշել, հեռուստացույցով եմ տեսել, անձամբ չեմ ճանաչում: Արա՛, քեզ էշի տեղ ես դրել, քեզ անձա՞մբ էր տալիս ինֆորմացիան, թե՞ Անդոյի միջոցով: Անդո ասելով վստահաբար գիտեմ, որ ինքը նկատի ունի Անդրանիկ Սիմոնյանին: Նույնաբովանդակ ցուցմունք էր պահանջում ինձանից գլխավոր դատախազի վրա՝ հաշվի առնելով, որ գլխավոր դատախազի ամուսինը 2007-2008 թվականներից իմ ամենամոտ ընկերներից մեկն է»,- ասել էր նա՝ պատմելով իրեն խոշտանգելու պատճառների մասին:

Ավելի վաղ ՀԱԿ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը տեսանյութ էր տարածել, պատմելով, որ իրեն Քննչական կոմիտեում խոշտանգել են, այդ թվում ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը: ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ Տիգրան Առաքելյանի բռնության ենթարկելու մասին հայտարարություններն անհիմն են:

ՀԱԿ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առերևույթ դեպքի առնչությամբ Մարդու իրավունքի պաշտպանի գրության հիման վրա նախաձեռնվել էր քրեական վարույթ։

ՄԻՊ գրասենյակից Оragir.News-ին հայտնեցին, որ նախաքննություն է ընթանում․
«Վարույթի ընթացքի հետ կապված տեղեկատվություն կարող եք ճշտել վարույթն իրականացնող մարմնից՝ ԱԱԾ Քննչական գլխավոր վարչությունից»։

Оragir.News-ը փորձեց կապ հաստատել ԱԱԾ Քննչական գլխավոր վարչություն, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Նարեկ Խաչատրյան