Աշխարհում մի հատ խոզանոց կա, դա Երևանն է. քաղաքացիները՝ աղբահանության մասին

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 21:45 17-07-2023

Անի Ներկարարյան

Լրագրող

Երևանի բնակիչները բողոքում են՝ աղբահանությունը թերի է կատարվում։ Աղբամանների լցվածությունից ու դրանց շուրջը գոյացած աղբակույտերից կարելի է ենթադրել, որ աղբահանություն չի արվում արդեն մի քանի օր։

Քաղաքացիները սոցցանցերում հրապարակում են լուսանկարներ՝ արտահայտելով իրենց դժգոհությունը կատարված թերի աշխատանքներից։

Oragir.News-ի տեսախցիկը Շենգավիթ վարչական շրջանում ֆիքսեց լցված աղբամաններ, և բնակիչներից հետաքրքվեց՝ գո՞հ են աղբահանությունից, թե՞ ոչ։

Քաղաքացիներն ասացին, որ իրենց տարածքում աղբահանությունը նորմալ է իրականացվում, գոհ են։

Սակայն կային նաև քաղաքացիներ, ովքեր դժգոհ էին, ասելով, որ արդեն մի քանի օր է պատշաճ չի իրականացվում աղբահանությունը, իսկ թե ինչն է պատճառը՝ չեն հասկանում։

«Ե՞րբ է լավ եղել, որ հիմա էլ վատ լինի։ Աշխարհում մի խոզանոց կա, դա էլ Երևանն է»,-ասաց քաղաքացին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին