Էս պայքար չի, էս ուղղակի ոտքդ պինդ դնում ես, ասում ես՝ էս իմն ա, ախպեր․ Գայա Արզումանյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:15 17-07-2023
«Մամա, պապա, ես ձեզ կարոտալ եմ, շատ սիրում եմ»,- Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց Oragir.News-ի հետ զրույցում ասաց երգչուհի Գայա Արզումանյանը, ով նույնպես միացել է կազմակերպված ակցիային՝ ի աջակցություն Ադրբեջանի կողմից ամբողջական շրջափակման մեջ գտնվող Արցախի։

«Այ էս երեխեքին նայում եմ, հիշում եմ ինձ, գիտե՞ք ինչ հաղթանակած երկրի երեխա եմ եղել։ Որ մեր դրոշները վերցրած դուրս էինք գալիս ու գոռում, որ հաղթանակած երկիր ենք, էսօր էս ի՞նչ ենք անում․․․ Ահավոր է։Չեմ պատկերացնում, ոնց կարող է զանգես, մամայիդ հետ ուզենաս խոսել, չկարողանաս, որովհետև լույս ու գազ չկա։ Օքեյ, էլի պայքարենք, արցախցին մինչև վերջ պայքարելու է, բայց մինչև ե՞րբ, որ հայ ազգը հասկանա, որ կարելի է մի բռունցք դառնալ, կանգնել հայրենիքի համար, իսկ հայի համար Արցախը, դա իր հայրենքին է։ Կյանքում չեմ տարանջատելու, Արցախն առանց Հայաստան ու Հայաստանն առանց Արցախ չի կարա լինի։ Ես 15 տարուց ավել ապրում եմ էս երկրում, ու համարում եմ սա էլ իմ հայրենիքը, ո՞նց կարա ստեղ ինչ-որ մեկն իրեն վատ պահի։ Բայց ուզում եմ իմ արցախցիներին ասեմ, որ իրենց հետ եմ»։

Դիմելով ողջ աշխարհի հայությանը՝ Գայան կոչ արեց․ «Ժողովուրդ, եկեք մի բուռ դառնանք, մեր հողը մեզ պահենք։ 15 հազար երեխա կա պառկած, որոնց արյունը թափված ա էդ հողում։ Եկեք էդ երեխեքի գոնե պատիվը, նամուսը, թասիբը պահենք։ Էսօր խի՞ չկանգնենք ոտքի, մեզնից ի՞նչ ա գնում, կանգնեք, որ մերհայրենիքը մերը լինի։ Էստեղ եմքն ենք ապրում, մենք ենք որոշողը․․․ Ես զզվում եմ պայքար բառից։ Էս պայքար չի, էս ուղղակի քո հայրենիքի համար ոտքդ պինդ դնում ես, ասում ես՝ էս իմն ա ախպեր, ինձ եք տալիս»։

Նշենք, որ Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ կազմակերպված ակցիային մասնակցում են նաև հադրութցի երեխաներ, որոնց ընտանիքները 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով տեղափոխվել են Հայաստան։

Մանրամասները՝ տեսանյութում։