Մյասնիկյան պողոտայում դարձափոխային երթևեկության համար ձեռք կբերվի հատուկ տեխնիկա
copy image url

Մյասնիկյան պողոտայում դարձափոխային երթևեկության համար ձեռք կբերվի հատուկ տեխնիկա

Ներքին 1 տարի առաջ - 12:20 17-07-2023
Մյասնիկյան պողոտայում դարձափոխային երթևեկություն կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանը ձեռք կբերի հատուկ տեխնիկա։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Դա կարող ենք և մենք ձեռք բերել, և պատվիրակել մասնավոր կազմակերպությանը»,- ընդգծեց նա։
Երևանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանն իր հերթին հայտարարեց, որ ուսումնությունները ցույց են տվել, որ միայն արգելապատնեշների քանդումը հարցը չի կարող լուծել։

«Կա ինտենսիվ երթևեկություն, իսկ երբեմն էլ` արագության գերազանցում, արդյունքում առաջանում է ճակատային բախման, ՃՏՊ-երի հավանականություն։ Այդ պատճառով նախատեսվում է ձեռք բերել միջազգային չափանիշներով հատուկ տեխնիկա, որը հնարավորություն կտա առավել պիկ ժամերին ավելացնել լրացուցիչ գոտի հանդիպակաց ուղղության հաշվին` տեղաշարժելով բաժանիչ գոտում տեղակայված պատնեշները»,- նշեց նա։

Գրիգորյանն ավելացրեց, որ Մյասնիկյան պողոտայում երթևեկության ինտենսիվությունը խիստ տարբեր է. առավոտյան 8։30-ից դեպի Կենտրոն երթևեկությունն ավելի ինտենսիվ է, քան դեպի Ավան բարձրացողը։ Նույնը վերաբերում է երեկոյան ժամերին` դեպի Ավան երեկայն ժամը 17։40–ից սկսած հոսքը մեծանում է, իսկ դեպի Կենտրոն` նվազում։