Նիկոլ Փաշինյանի օրենքը Սամվել Ալեքսանյանի ձմերուկին չէ
copy image url

Նիկոլ Փաշինյանի օրենքը Սամվել Ալեքսանյանի ձմերուկին չէ

Ներքին 1 տարի առաջ - 17:55 15-07-2023
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հունիսի 28-ին տեղադրված նախագծով առաջարկվում էր կանոնակարգել ձմերուկի և սեխի վաճառքը։

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կարգելվի ձմերուկը և սեխը վաճառել կտրած կամ մասերի բաժանված։ Նախագիծը մշակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից։

Ըստ նախագծի հիմնավորման՝ նման որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս ձմերուկի և սեխի հասունությունը ցուցադրելու նպատակով լայն տարածում է գտել վերջինիս մասերով կամ կտրված վաճառքը, ինչի արդյունքում կտրված մասում միջուկի հաստության մեջ կարող է ներթափանցել միկրոօրգանիզմներ՝ այդ թվում պայմանական ախտածիններ, որոնք ընդունակ են առաջացնել տարբեր վարակիչ հիվանդություններ և պատճառ հանդիսանալ սննդային թունավորումների:

Ձմերուկի և սեխի վաճառքը կտրած կամ մասերի բաժանված՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ ֆիզիկական անձի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Չնայած նրան, որ սույն նախագիծը դեռ օրենքի ուժ չի ստացել, սակայն բազմաթիվ սուպերմարկետներում դադարել են ձմերուկը կտրած վիճակում վաճառել։

Մի քանի սուպերմարկետներով շրջելով՝ Oragir.News-ը կտրած ձմերուկ է ֆիքսել միայն ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ներկայում Նիկոլ Փաշինյանի հետ լավ հարաբերություններ ունեցող Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետում։



Ամենից շատ դիտված