Ոչ մի խնդիր չկա, Սուքիասյանի և Թորոսյանի հարաբերությունները նորմալ են․ խոսնակ
copy image url

Ոչ մի խնդիր չկա, Սուքիասյանի և Թորոսյանի հարաբերությունները նորմալ են․ խոսնակ

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 17:00 15-07-2023

Նարեկ Խաչատրյան

Լրագրող

«Վերջին շրջանում Խաչատուր Սուքիասյանի և Արսեն Թորոսյանի ջրերը 1 առվով չեն հոսում և դա թաքցնելն այլևս անհնար է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի մեր աղբյուրը։

«Եթե նախկինում փակ քննարկումների ժամանկ էին թեժ բանավեճեր լինում, հիմա դրանք փակ դռների հետևից դուրս են եկել, անգամ ԱԺ նիստերին են փորձում իրար բան հասկացնել, որին ականատես եղանք 2 օր առաջ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը 2 օր առաջ Ազգային ժողովի ամբիոնից, անդրադառնալով սրճարաններում ծխելն արգելող օրենքի կիրառմանն, այն խայտառակություն էր բնորոշել, իսկ օրենքի հեղինակը Արսեն Թորոսյանն է։

«Այդ օրենքը խայտառակություն է, բոլոր տեղերում ծխում են։ Եթե խորը մտածեինք, մի քիչ ուրիշ գործիքներ կգտնեինք, եթե չենք գտել, ես խնդրում եմ հեղինակներին, մի հատ նորից հետ գնան, այս մի տարին ուսումնասիրեն, մտնեն սրճարաններ, ասեն՝ պարո՛ն, ձեզ մոտ քանի՞ հոգի է ծխում։

Օրինակ՝ մարդը, որ այդ օրենքն անցկացրել է, փողոցով քայլում է և տեսնում է, որ սրճարանում ծխում են, իրենց ո՞նց են զգում։ Նշանակում է՝ չի աշխատում այդ օրենքը, նշանակում է՝ ինչ-որ մի բան սխալ է արված»,- ասել էր Խաչատուր Սուքիասյանը։

Արսեն Թորոսյանը կոշտ էր արձագաքնել Խաչատուր Սուքիասյանին՝ ասելով, որ, եթե հանրային սննդի օբյեկտում պաշտոնատար անձը ցանկանում է կիրառել այդ օրենքը, ապա այն շատ հեշտությամբ կիրառվում է․
«Մեր գործընկերը նշում էր, որ մեր ընդունած օրենքը չի աշխատում։ Այո, ոչ բոլոր օրենքներն են աշխատում միանգամից ամբողջ ծավալով։ Օրինակ՝ երթևեկության արագության պահպանման դրույթն էլ միշտ չի, որ աշխատում է, բայց մենք չենք ասում՝ եկեք հանենք այդ արգելքը, կամ կարմիր լույսի տակով անցնելու կամ Քրեական օրենսգքրի շատ այլ հոդվածներ։
Վստահաբար կարող եմ ասել, որ օրենքի ընդունման պահից ունենք առաջընթաց իրագործման տեսանկյունից, այդ թվում՝ բացօթյա վայրերում ծխախոտի արգելքի կիրառման։

Մենք մի բաց ենք ունեցել մոտ 1 տարի, քանի որ Ներքին գործերի նախարարության և Առողջապահության նախարարության միջև մի հակասություն կար օրենքի մեկնաբանման շուրջ, բայց բարեբախտաբար քննարկումների արդյունքում եղել է պաշտոնական պարզաբանում, որով հստակեցվել է պաշտոնատար անձի դրույթը, թե ով է պաշտոնատար անձն այն սննդի օբյեկտների, որոնք պարտավոր են հետևել, որպեսզի օրենքի դրույթները կիրառվեն և այդ պարզաբանումից հետո ես հիմա ունեմ վիճակագրություն։

Մայիսի 5-ից մինչ օրս տնտեսվարող սուբյեկտի կազմակերպչական և կառավարչական լիազորություններով օժտված անձանց նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ թվով 243 արձանագրություն։ Այսինքն, եթե հնարային սննդի կամ մեկ այլ օբյեկտի պաշտոնատար անձը չի հետևում այդ օբյեկոտւմ օրենքի կիրառությանը, ապա տուգանվում է նա, ոչ թե այդ օրենքը խախտողը։

Եթե մենք նայում ենք իրավակիրառ պրակտիկային, եթե հանրային սննդի օբյեկոտւմ պաշտոնատար անձը ցանկանում է կիրառել այդ օրենքը, ապա այն շատ հեշտությամբ կիրառվում է, և ուզում եմ շնորհակալություն հայտնել նման բոլոր հանրային սննդի օբյեկտներին»։

Oragir.News-ը Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչայնից հետաքրքրվեց, թե արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ Սուքիասյանի և Թորոսյանի հարաբերությունները լարված են։

«Ոչ մի խնդիր չկա, դրանք բամբասանքներ են։ Խաչատուր Սուքիասյանի և Արսեն Թորոսյանի հարաբերությունները նորմալ են, այդ օրն էլ ամեն մեկն իր կարծքին է հայտնել տվյալ հարցի շուրջ»,- ասաց Մկրտչյանը։