Մոսկվան վստահեցրել է Թեհրանին, որ հարգում է երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը
copy image url

Մոսկվան վստահեցրել է Թեհրանին, որ հարգում է երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը

Արտաքին 1 տարի առաջ - 20:00 15-07-2023

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար, պետության ղեկավարի՝ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը հանդիպում է ունեցել Մոսկվայում Իրանի Իսլամակա Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Ջալալիի հետ: Այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ Բոգդանովը վստահեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հարգում է բարեկամ Իրանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև այլ հարցերի՝ այդ թվում նաև Ռուսաստանի և Իրանի երկկողմ հարաբերությունների վերջին իրավիճակի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Մոսկվայում Ռուսաստանի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների միջև՝ Օմանի արտգործնախարարի և Համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարի մասնակցությամբ ռազմավարական երկխոսության հանդիպում է կայացել։ Հանդիպումից հետո Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը և Ռուսաստանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ Իրանի համար անընդունելի ձևակերպումներ են եղել՝ կապված Պարսից ծոցում գտնվող երեք կղզիների հետ, որոնց շուրջ Իրանի և Արաբական Միացյալ Էմիությունների միջև տարաձայնություններ կան։