Թբիլիսին Բելառուսի նախագահին կոչ է անում հարգել երկրի տարածքային ամբողջականությունը
copy image url

Թբիլիսին Բելառուսի նախագահին կոչ է անում հարգել երկրի տարածքային ամբողջականությունը

Արտաքին 2 տարի առաջ - 17:15 22-02-2023
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում հանդիպում է ունեցել Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի հետ։ Ինչպես փոխանցում է վրացական Новости-Грузия լրատվական գործակալությունը, այս մասին նշվում է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարությունում։

Հայտարարությունում նշվել է, որ Աբխազիայի նախագահի հետ հանդիպումը Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և միտված է օրինականացնել Աբխազիայում գործող ռուսական օկուպացիոն ռեժիմը։

«Մենք կոչ ենք անում Բելառուսին հարգել Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը` միջազգայնորեն ճանաչված սահմաններում, դադարեցնել այնպիսի գործողությունները, որոնք հակասում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և նորմերին»,- ասվում է հայտարարության մեջ։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ասլան Բժանիայի հետ հանդիպմանն ասել է, որ չի հասկանում Թբիլիսիի բողոքները՝ կապված Սուխումիի հետ իր շփումների հետ։ «Ինչո՞ւ մենք չպետք է այցելենք միմյանց»,- հանդիպման ժամանակ ասել է նա։