Մեզ ցանկանում են վերացնել որպես տեսակ ու բռնազավթել հայրենիքը. հոգևորական

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:59 14-07-2023
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքի մեկնարկը տրվեց Տեր Ներսես քահանա Ասրյանի աղոթքով։ Նա նշեց, որ ժամանակ առ ժաանակ մեր հսկայական հայրենքից մենք պարբերաբար հատվածներ ենք կորցնում․

«Որոշ մասը կորցրել ենք ծանր պայքարի մեջ, երբեմն այն զիջել ենք ինչ-որ առումով հուսալով, որ մեզ հանգիստ կթողնեն, վերջապես խաղաղություն կլինի։ Այսօր կանգնած ենք ճակատագրական մի պահի, բայց մենք պետք է գիտակցենք, որ ուրիշ Արցախ այլևս չենք կարող ունենալ, ոչ մի բան չի կարող փոխարինել մեր հայրենիքին, ինչպես որ վաղը ոչ մի բան չի կարող փոխարինել Սյունիքին, Տավուշին, Գեղարքունիքին, Հայաստանին։

Մենք վերջապես պետք է հասկանանք, որ մեր թշնամու համար բացարձակապես նշանակություն չունի մեր քաղաքական նախասիրությունները, կուսակցական պատկանելիությունը, կրոնական դավանական հայացքները, ընդհանրապես ոչ մի բան նշանակություն չունի, մեզ ցանկանում են վերացնել որպես տեսակ և բռնազավթել մեր հայրենիքը, իսկ մեր մնացորդը լավագույն դեպքում պետք է վերածվի աշխարհով մեկ սփռված նորօրյա գնչուների՝ զուրկ արմատներից, հայրենիքից ու ազգային արժանապատվությունից»,- ասաց Տեր Ներսես քահանա Ասրյանը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում