Քայլական, նիկոլականներից է. քաղաքացիները չգիտեն` ով է քաղաքապետը

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 18:30 13-07-2023

Անի Ներկարարյան

Լրագրող

Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքապետի գրեթե բոլոր լիազորությունները ստանձնեց և իրականացնում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նշենք, որ դեռ նախորդ տարի Ավինյանը հայտարարեց, որ գլխավորելու է Քաղաքացիական պայմանագրի Երևանի ավագանու ցուցակը։

Ավինյանը վերջին շրջանում ակտիվ գործունեություն է ծավալում, մասնակցում է մայրաքաղաքում տեղի ունեցող բոլոր միջոցառումներին, այդպիսով անում է նաև փիար, փորձելով լավ տպավորություն թողնել նաև քաղաքացիների վրա։ Շատ քաղաքացիների մոտ կարծիք է ստեղծվել, որ այս պահին Երևանի քաղաքապետը Տիգրան Ավինյանն է։

Oragir.News-ը մայրաքաղաքում քաղաքացիներին հարցրեց՝ ո՞վ է Երևանի քաղաքապետը, ոնց է դարձել։

Շատերը մեր հարցն ի պատասխան ասացին, որ չգիտեն, թե ով է քաղաքապետը, շատերն էլ ասացին, որ Տիգրան Ավինյանն է։

«Երևի քայլականներից է, նիկոլականներից, չի էլ հետաքրքրում մինչև ամեն ինչ չփոխվի»,-ասաց քաղաքացին։

Մանրամասները՝ տեսանյութում։