Ես կարծում եմ, որ կարող էի նույնիսկ դատի տալ նրան, ով էդպիսի սուտ տեղեկություն էր տարածել։ Ծառայողական մեքենան վարում է վարորդը և վարում է միայն ծառայողական նպատակներով։ Կարծում եմ՝ իմ ամուսինը բավարար պարզաբանել է վթարի մասին։ Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Պետրոս Ղազարյանի մասնակցությամբ
վթարին, ասաց Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ իր ամուսինը բավարար պարզաբանում տվել է այդ մասին։
«Իմ ծառայողական մեքենայով որևէ դեպք տեղի չի ունեցել։ Վթարը որևէ կապ չունի ոչ մեքենայի, ոչ ինձ հետ»,- նշեց նախարարը։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե կրթական բարեփոխո՞ւմ է, երբ որ ուսանողներ քիչ լինելու հիմքով կրթական
հաստատություն է լուծարվում և պարզաբանվում է, որ հարևանությամբ գործող քոլեջում ավելի շատ ուսանող կա՝ Անդրեասյանն ասաց. «Ունենք շուրջ 100 հաստատություններ, կարող ենք նայել, թե որտեղ ունենաք ավելի լավ տարբերակ հաստատությունների վերակազմակերպման։ Բոլոր ուսանողների կրթությունն ապահովված է լինելու և մենք շարունակելու ենք ֆինանսավորել էն կրթությունը, որի կարիքը կա։
Այստեղ խոսքը անհարկի ավելի մեծ թվով հաստատություններ չունենալու և ավելի արդյունավետ մոտեցում ունենալու մասին է»։
Մանրամասները՝ տեսանյութում։