Ուկրաինան հայտնում է, որ ռուսական կողմը երկրորդ գիշերն անընդմեջ ԱԹՍ-ներով հարձակվել է Կիևի վրա
copy image url

Ուկրաինան հայտնում է, որ ռուսական կողմը երկրորդ գիշերն անընդմեջ ԱԹՍ-ներով հարձակվել է Կիևի վրա

Արտաքին 1 տարի առաջ - 13:30 12-07-2023

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ուկրաինական կողմը հայտնում է, որ Ռուսաստանը երկրորդ գիշերն անընդմեջ անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակումներ է իրականացրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի և Կիևի մարզի տարածքի վրա։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական The Guardian պարբերականը։

Ուկրաինացի զինվորականների փոխանցմամբ՝ նախնական տեղեկություններով հարձակումների հետևանքով զոհեր, կամ խոշոր ավերածություններ չեն եղել։ Հրապարակման համաձայն՝ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը հաջողվել է խոցել բոլոր ԱԹՍ-ները՝ նախքան դրանք կհարվածեին սահմանված թիրախներին։

Բրիտանական Reuters լրատվական գործակալության աղբյուրները հայտնել են, որ մայրաքաղաք Կիևում լսել են պայթյուններ, որոնք նման են եղել հակաօդային պաշտպանության համակարգերի՝ օդային օբյեկտներ որսալու ձայնին:

Հարձակման հետևանքով գիշերը ավելի քան երկու ժամ Կիևում հնչել է օդային տագնապի ազդանշանը։

Նշվում է, որ ընդհանուր առմամբ հարվածին մասնակցել է 15 կամիկաձե տեսակի անօդաչու թռչող սարք, որոնցից 11-ը ոչնչացվել է Ուկրաինայի ՀՕՊ-ի կողմից։ Բացի այդ նախորդ գիշեր Ռուսաստանը 28 անօդաչու թռչող սարք է ուղարկել Կիևի և Օդեսայի հարավային նավահանգստի ուղղությամբ, որոնցից Ուկրաինայի ՀՕՊ-ը խոցել է 26-ը։






Ամենից շատ դիտված