Կապանում գազամատակարարումը հուլիսի 14-ին ժամանակավորապես կդադարեցվի
copy image url

Կապանում գազամատակարարումը հուլիսի 14-ին ժամանակավորապես կդադարեցվի

Ներքին 1 տարի առաջ - 12:05 12-07-2023
Կապանի որոշ հասցեների գազամատակարարումը հուլիսի 14-ին ժամանակավորապես կդադարեցվի։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 14-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Կապան համայնքի Շահումյան փողոցի թիվ 14, 16, 18, 20, 22, 26 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և թիվ 1 նախակրթական ուսումնական հաստատության գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Ամենից շատ դիտված