2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում բռնի տեղահանված արցախցիներն այսօր բողոքի ակցիա իրականացրեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ պահանջելով հանդիպում ԱՄՆ դեսպանի հետ։

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստին Քվինը նախորդ շաբաթ Հանրային հեռուստաընկերության եթերում հնարավոր էր համարել Ադրբեջանի կազմում Արցախի գոյությունը և արցախահայության անվտանգ ապրելու հնարավորությունը։ Հենց այս հայտարարությունն էլ առաջացրել է արցախցիների դժգոհությունը։
«Բռնի տեղահանված, փախստականի կարգավիճակ չունեցող մարդիկ ենք, ավելի սարսափելի վիճակում գտնվում են Արցախում, որոնց տիրություն անող չկա ընդհուպ մինչև ՀՀ կառավարությունը։
Ամերիկան, երկար տարիներ համագործակցելով Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ, տեր է կանգնել մեր արցախյան շարժմանը և ազգերի ինքնորոշման իրավունքը վեր է դասել տարածքային ամբողջականությունից, այսօր հրաժարվում են դրանից։ Այսօր մեզ՝ ղարաբաղցիներիս, գցել են մի ծուղակի մեջ, որտեղից դուրս գալու ոչ մի հնարավորությու չկա․․․»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքից բռնի տեղահանված Արթուր Սարգսյանը։

Ակցիայի մասնակիցների հետ հանդիպեցին ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները, որոնք, ըստ ակցիայի մասնակիցների, խոստացել են այս շաբաթ հանդիպում կազմակերպել դեսպանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում