Պետրոս Ղազարյանը կնոջ ավտոմեքենայով հարվածել է Nissan-ին, ապա ճողոպրել դեպքի վայրից․ shamshyan.com
copy image url

Պետրոս Ղազարյանը կնոջ ավտոմեքենայով հարվածել է Nissan-ին, ապա ճողոպրել դեպքի վայրից․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 22:42 10-07-2023
Shamshyan.com-ը գրում է․ «Այսօր՝ հուլիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Հանրապետության հրապարակում բախվել են Nissan Maxima և Honda մանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն վթարից հետո, երբ Nissan-ի վարորդը Honda-ի վարորդին հարցրել է՝ ինչի է խփել իր ավոտմեքենային և տեղեկացրել, որ պետք է զանգահարեն ԱՊՊԱ, որպեսզի ԱՊՊԱ գործակալը մոտենա, Honda-ի վարորդը սկսել է մուննաթ գալ, թե իմ ավտոյին էլ է բան եղել, մեղադրել է Nissan-ի վարորդին, թե «քշել չգիտես՝ մի քշի» ու Նաջարյանի օրինակով՝ մատ թափ տալով «ճողոպրել» է վթարի վայրից։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Honda-ի վարորդը եղել է Հանրային հեռուստաըներության աշխատակից Պետրոս Ղազարյանը, իսկ ավտոմեքենան էլ հաշվառված է նրա կնոջ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդեասյանի անվամբ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։