Ադրբեջանի ստահոդ հայտարարությունները նպատակ ունեն արդարացնել իրենց կրակոցները
copy image url

Ադրբեջանի ստահոդ հայտարարությունները նպատակ ունեն արդարացնել իրենց կրակոցները

Ներքին 1 տարի առաջ - 10:40 09-07-2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 8-ի ժամը 22:35-ից ժամը 23։10-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի և Քարվաճառի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին ըտեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Բացարձակապես չի համապատասխանում իրականությանը նաև Ադրբեջանի ՊՆ պնդումը՝ իրենց գործողությունների արդյունքում իբր թե խափանված ինժեներական աշխատանքների մասին։

Ադրբեջանի ՊՆ ստահոդ հայտարարությունները նպատակ ունեն արդարացնել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տեխնիկայի ուղղությամբ պարբերաբար բացվող կրակը։