«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը երեկ տեսանյութ էր հրապարակել՝ հայտնելով, որ վերադարձել է Հայաստան։ Նա ասում էր, որ շատ զարմացած էր, քանի որ անցնելով հսկիչ անցագրային կետը, ՀՀ-ի սահմանապահի մոտ ոչ մի արտառոց հարց չի առաջացել։
Հիշեցնենք, որ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար։
Oragir.News-ը մայրաքաղաքում քաղաքացիներից հետաքրքրվեց՝ տեղյա՞կ են, որ Վարդան Ղուկասյանը Հայաստանում է, կմիավորվեն նրա շուրջ, և ըստ իրենց՝ նա կարող է հեղափոխություն անել։
Քաղաքացիներից ոմանք ասացին, որ նրան չեն հետևում, քանի որ նրա բառապաշարը չեն սիրում, քանի որ Ղուկասյանը իր եթերների ժամանակ հնչեցնում է սեռական բնույթի հայհոյանքներ։
«Կարելի է, խելացի բաներ ասում է։ Երևի կյանքն է ստիպում, լեքսիկոնը լավը չէ, բայց մտքերը ճիշտ են։ Հեղափոխություն անել չի կարող, ինքը լավ ռևիզոր է։ Նա առաջնորդի տվյալներ չունի»,-ասաց քաղաքացին։
Մանրամասները՝ տեսանյութում։