Ցավոք, խաղաղության  պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ. Փաշինյան
copy image url

Ցավոք, խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ. Փաշինյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:42 06-07-2023
Վաշինգտոնում վերջերս տեղի ունեցած Հայաստան-Ադրբեջան բանակցություններում արձանագրված առաջընթացը շոշափելի չէ, բայց որոշակի առաջընթաց կա: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Առաջիկայում Բրյուսելում նախատեսվում է իմ հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ՝ ԵՄ խորհրդի նախագահի միջնորդությամբ: Ցավոք, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման: Հույս ունեմ առաջիկա հանդիպման ընթացքում առարկայացնել Վաշինգտոնում արձանագրված դրականը: Բոլոր հարցերը պետք է լուծենք դիվանագիտական ճանապարհով»,-ասաց նա: